Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իջևանի քաղաքապետը վերընտրվել է

Իջևանի քաղաքապետը վերընտրվել է
14.09.2015 | 15:57

Տավուշի մարզի Իջևան քաղաքում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարդան Ղալումյանը: Նա ստացել է 6240 ձայն, իսկ նրա մրցակից, Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը` 2032 ձայն:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել: Դրանցից 15-ում ընտրվելու էր համայնքի ղեկավար, իսկ 8-ում` համայնքի ավագանի:
Մարզերը, որոնցում կայացել են ՏԻՄ ընտրություններ, Արագածոտն էր, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց ձորը և Տավուշը:
Իսկ խոշոր քաղաքները, որտեղ քաղաքապետ են ընտրել Իջևանն էր ու Մարալիկը:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ